Երբ գազերը կտրած էին
Ես մեր տանը սառած էի,
Ինտերնետում ես տաքացա,
Երբ որ քեզ հետ ծանոթացա:

Դու իմ գազն ես, գազի փեչն ես,
Դու իմ սրտի սայթի մեջն ես,
Կապրեմ առանց գազի պլիտի,
Բայց ոչ առանց ինտերնետի:

Ինչ հրաշք է օյինը այդ,
Ջրի գնով շատ մեգաբայթ,
Ում են պետք կինոն, բալետը,
Կեցցե ախպեր ինտերնետը:

Կետը տանի անգրագետին,
Որ ծանոթ չէ ինտերնետին,
Տուն տեղ ծախեք, նոթ-բուք առեք,
Բա մեղք չեք, որ ցրտից սառեք:
Էս ինչ օրի եկանք հասանք,Ում ասես, էստեղ չտեսանք,
Կորչի գազը, լավ չէր փետը?